Ջիվան Գասպարյանը Կրեմլում ներկայացրել է Այվազովսկու «հնչող կտավները»

Ջիվան Գասպարյանը Կրեմլում ներկայացրել է Այվազովսկու «հնչող կտավները»

PanARMENIAN.Net - Դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը Մոսկվայի Կրեմլի պետական պալատում«Հնչող կտավները» նախագծի շրջանակումներկայացրել է Հովհաննես Այվազովսկու կտավները՝ ուղեկցելով ցուցադրությունն իր կատարումներով: Այդ մասին պատմել է «Ռոսիա՝ Կուլտուրա» հեռուստաալիքը:

Եզակի նախագիծը, որտեղ երաժշտությունն ու գեղանկարչությունը գոյակցում են նույն տարածքում, շարունակվել է համերգով, որտեղ մեծ ծովանկարչի կտավները «հնչյունավորում են» դուդուկը, երգեհոնն ու սաքսոֆոնը: Ըստ կազմակերպիչների, հենց Վիվալդիի, Շուբերտի, Ռախմանինովի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ժողովրդական երաժշտությունը լավագույնս են զուգակցվում լեգենդար կտավների հետ:

«Ջիվան Գասպարյանն ու նրա տրիոն: Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկի: Նրանց, դարերի միջով, միավորում են ընդհանուր մշակույթը, ընդհանուր արմատները: Եվ այնքան բնական է, որ մեծ նկարչի կտավների հնչյունավորման համար աշխարհահռչակ երաժիշտն ընտրել է ազգային հայկական գործիքը: Ջիվան Գասպարյանի դուդուկը լեցուն մարզադաշտեր է հավաքում: Դուդուկը հնչել է Բուկինգհեմյան պալատում, և հոլիվուդյան ֆիլմերում»,-ասվում է ռեպորտաժում:

Գեղանկարչական ցուցադրությունը երաժշտությամբ ուղեկցելը վերջին շրջանի միտում է: Արդեն ավելի քան 20 նախագիծ է իրականացվել՝ «հնչեցվել են»Սերովի, Լեվիտանի, Գոյայի կտավները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---