Եվրախորհրդարանը հավանություն է տվել Brexit-ի պայմանների վերաբերյալ բանաձևին 5 ապրիլի 2017 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել բանաձևին, որը սահմանում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-իպայմանները: Քվեարկությունը կայացել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում: «Բանակցությունները պետք է շատ թափանցիկ լինեն: Մեծ Բրիտանիան պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները, այդ թվում ֆինանսական բնույթի, եվրոպական բյուջեի շրջանակում»,-ասվում է փաստաթղթում: Նշվում է նաև, որ ԵՄ և Մեծ Բրիտանիայի հետագա հարաբերությունների քննարկումը հնարավոր կլինի միայն բանակցությունների զգալի առաջընթացի դեպքում: Եվրախորհրդարանականները կարծում են, որ Լոնդոնը չի կարող հավակնել համաեվրոպական շուկային առանց պահպանելու «ապրանքների, կապիտալի և մարդկանց ազատ տեղաշարժի մասին սկզբունքը»: Բանաձևում ասվում է, որ եվրոպական երկրները չեն կարող միակողմանի բանակցություններ վարել Բրիտանիայի իշխանությունների հետ Brexit-ի հարցով: Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է ԵՄ-ին հասցեագրված նամակը Brexit-ի մեկնարկի մասին: 2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը` 51,9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն: 2017-ի փետրվարի սկզբին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց օրինագծին, որը թույլ է տալիս վարչապետ Թերեզա Մեյին գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: Դրանից մի քանի ժամ անց հրապարակվել է Brexit-ի ծրագիրը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |