Պուտին. ԱՊՀ բոլոր երկրներն ահաբեկչության պոտենցիալ թիրախներ են

Պուտին. ԱՊՀ բոլոր երկրներն ահաբեկչության պոտենցիալ թիրախներ են

PanARMENIAN.Net - ԱՊՀ բոլոր երկրներն ահաբեկչական հարձակումների պոտենցիալ օբյեկտներ են: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ մետրոյի պայթյունը Սանկտ Պետերբուրգում հաստատում է, որ ահաբեկչության հետ կապված վիճակը չի բարելավվում:

«Մենք տեսնում ենք, որ դրությունը, ցավոք, չի բարելավվում։ Դա են հաստատում վերջին ողբերգական իրադարձությունները Սանկտ Պետերբուրգում։ Ահաբեկչական հարձակումների հետևանքով մարդիկ են զոհվել, բազմաթիվ տուժողներ կան», - ասել է Պուտինը՝ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպմանը։

«Մենք գիտենք, որ ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրը, յուրաքանչյուրը, ահաբեկչական հարձակումների հնարավոր պոտենցիալ օբյեկտ կարող է լինել: Շատ են նաև այլ սպառնալիքները», - ասել է ՌԴ նախագահը, հայտնում է Ինտերֆաքսը։

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:Ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով 6 անձ է ձերբակալվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---