Ռումբ Պետերբուրգի բնակելի շենքում. Պայթուցիկը վնասազերծվել է

Ռումբ Պետերբուրգի բնակելի շենքում. Պայթուցիկը վնասազերծվել է

PanARMENIAN.Net - Պայթուցիկ սարք է հայտնաբերվել և վնասազերծվել Սանկտ Պետերբուրգի բնակելի շենքերից մեկում: Այդ մասին լրագրողներին է հայտնել քաղաքի Նևսկի շրջանի աշխատակազմի ղեկավար Կոնստանտին Սերովը:

«Պայթուցիկ սարքը հայտնաբերվել է և վնասազերծված է»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը:

Շենքի բնակիչները տարհանվել էին, քանի որ բնակելի տարածքներից մեկում կասկածելի իր էր հայտնաբերվել:

Ըստ Սերովի, վտանգ արդեն չկա: «Հրահանգ է տրվել թույլ տալ բնակիչներին վերադառնալ, մինչև 7-րդ հարկ ամեն ինչ վնասազերծվել է», -ասել է նա՝ հավելելով, որ 8-րդ և 9-րդ հարկերում դեռ աշխատում են քննիչները:

Բնակարանում, որտեղ հայտնաբերվել է պայթուցիկը, տան տերերը չեն եղել: «Այնտեղ տան տերերը չէին: Ժամանակ է պետք պարզելու համար, թե ինչպես են նրանք այնտեղ հայտնվել»,-ասել է նա: Ըստ շենքի բնակիչների, 7-րդ հարկի 1-սենյականոց բնակարանը վարձով էր տրվում:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:Ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով 6 անձ է ձերբակալվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---