ՖԻՖԱ-ի աղյուսակ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է 18 կետով

ՖԻՖԱ-ի աղյուսակ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է 18 կետով

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը առաջադիմել է 18 տեղով և զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, Արգենտինան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական որակավորման E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթել է Ղազախստանի ընտրանուն 2:0 հաշվով։ 73-րդ րոպեին Բարսեղյանի փոխանցումից հետո Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը, ևս 2 րոպե անց` 75-րդ րոպեին, Արաս Օզբիլիզը կրկնապատկեց այն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---