Եթե ԱՄՆ-ում Ցեղասպանության մասին բանաձեւն ընդունեն, եվրոպական երկրները առավել դինամիկ կզբաղվեն այդ հարցով

PanARMENIAN.Net - Եթե ամերիկացիները Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւն ընդունեն, եվրոպական երկրներն առավել դինամիկ կզբաղվեն այդ հարցի դիտարկմամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ, Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը:



Նիկոլայ Ռիժկովը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում դրական գործոն է համարում: Սակայն Ռիժկովը կասկածով վերաբերվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունմանը: «Չգիտեմ` արդյոք ամերիկացիները այդ գործընթացը կհասցնեն վերջնակետին, թե ոչ, սակայն գործընթացն ինքնին դրական է»,- նկատել է նա: Նա հիշեցրել է, որ երբ Ռուսաստանի Պետդուման 1995 թվականին Հայոց ցեղասպանությունն ընդունեց, նա այն պատգամավորներից էր, ով «կողմ» քվեարկեց, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---