Ֆրանսիան դիմակայեց Թուրքիայի շանտաժին` քաղաքական ու տնտեսական շահերին գերակայություն չտալով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Միջազգային հարաբերություններին անդրադառնալով` Ֆրանսիայի Սենատի փոխնախագահն արձանագրեց, որ իր երկիրը չի ողջունում Թուրքիայի մուտքը Եվրամիություն, ինչը հաստատել է իր ելույթներում եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ֆրանսիացիների մեծամասնությունն էլ այդ կարծիքին է: Նա նշեց, որ այն, ինչ այժմ կատարվում է ԱՄՆ-ում հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, Ֆրանսիայում արդեն կատարված փաստ է: Պարոն Թորոսյանը գոհունակությամբ եւ երախտագիտությամբ անդրադարձավ ցեղասպանության ճանաչման հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը` նշելով, որ իբրեւ քաղաքակրթության եվրոպական արժեքներ կրող երկիր` Ֆրանսիան դիմակայեց Թուրքիայի շանտաժին` քաղաքական ու տնտեսական շահերին գերակայություն չտալով, ինչը չի արձանագրվում ԱՄՆ-ի պարագայում` Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 106-րդ բանաձեւի ընդունումից հետո տեղի ունեցող գործընթացների առումով: Իսկ Թուրքիան, հավակնելով ԵՄ անդամակցության, 16 տարի շարունակ փակ է պահում հարեւանի հետ սահմանը, մինչդեռ Եվրամիության ստեղծումը նպատակ ուներ ոչ թե սահման փակելու, այլ` բացելու, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---