Գերմանիայի Բունդեսթագի անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-20-ին Հայաստանում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա - Հարավային Կովկաս» պատգամավորական խմբի պատվիրակությունը` պատգամավոր, Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության անդամ Շտեֆեն Ռայխեի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այսօր այցելեց Մեծ Եղեռնի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետեւ խումբը այցելեց Ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացավ այնտեղ ցուցադրված նյութերին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---