7 ապրիլի 2017 - 09:55 AMT
Երևանում ու մարզերում անձրև է սպասվում

Հանրապետության տարածքում ապրիլի 7-8-ն՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հաղորդմամբ, քամին սպասվում է հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 9-ի ցերեկը և 10-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում ապրիլի 7-8-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +20 աստիճանի: Երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև, 9-ին սպասվում է անձրև, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև տեղեկացնում է, որ ապրիլի 7-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: