Ծանրորդ Սոնա Պողոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սոնա Պողոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Կանանց պայքարում 75 կգ քաշային կարգում հանդես է եկել Սոնա Պողոսյանը:

Երկամարտում Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք (101+126) և նվաճել է բրոնզե մեդալ:

Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալի է արժանացել նաև հրում վարժությունում` բարձրացնելով 126 կգ: Պոկում վարժությունում Սոնան 4-րդն էր, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Իսպանիան ներկայացնող Լիդիա Վալենտինը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է ռուս Մարիա Վոստրիկովան:

Մարտի 7-ին Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 90 կգ Տաթև Հակոբյանը և 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (B խումբ):

2016-ի Եվրոպայի թիմային առաջնությունում Սոնա Պողոսյանը 4-րդն տեղն էր զբաղեցրել: Եվրոպայի երիտասարդների առաջնությանը Պողոսյանը ԵԱ փոխչեմպիոն է դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---