7 ապրիլի 2017 - 10:49 AMT
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը վնասվածքից հետո 5-րդն է ԵԱ-ում

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

85 կգ քաշայինների B խմբի պայքարում հանդես եկավ Անդրանիկ Կարապետյանը, որը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ստացած ծանր վնասվածքը բուժելուց հետո առաջին անգամ է մտել մրցահարթակ:

Հայ ծանրորդը երկամարտի 325 կգ արդյունքով (160+165) այդ խմբում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Սա Անդրանիկ Կարապետյանի նորամուտն էր 85 կգ քաշային կարգ, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Անդրանիկ Կարապետյանն արմունկի ծանր վնասվածք էր ստացել:

Անդրանիկ Կարապետյանը ծնվել է 1995-ին Գյումրիում: 2016-ի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։