Ադրբեջանի քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման կրոնական համոզմունքների համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Զաքատալայի շրջանի Ալիաբադ գյուղի բնակիչ Զաուր Բալաեւը, որին ձերբակալել էին բապտիստական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդել են Զ.Բալաեւի ընտանիքի անդամները: Նրանք ընդգծել են, որ Զ.Բալաեւը ձերբակալվել է կրոնական համոզմունքների համար: «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխում է կրոնական հանդուրժողականությունը եւ խոսքի ազատությունը: Ըստ պետական օրենսդրության, յուրաքանչյուրն իր կրոնը դավանելու իրավունք ունի եւ կարող է քարոզել այն: Ցավոք, Զաուրին ձերբակալել են կրոնական համոզմունքների համար: Հետագայում նրան մեղադրեցին ոստիկանությանը դիմադրելու համար, դատապարտելով 2 տարվա ազատազրկման»,-ասել են նրանք:



Զ.Բալաեւի ընտանիքի անդամները հաղորդել են, որ վճռաբեկ դատարանը նույնպես բողոքարկել է հայցը, եւ նրանք մտադիր են դիմել պետության ղեկավարին:



Նշենք, որ Զաուր Բալաեւը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսի 20-ին կրոնական համոզմունքների համար` բապտիստական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով: Հետագայում նա ենթարկվել է քրեական պատասխանատվության ոստիկանությանը դիամդրելու մեղադրանքով: Հավելենք նաեւ, որ ներկայումս Զաքատալայի շրջանի Ալիաբադ գյուղում բնակվում են շուրջ 80 բապտիստներ, տեղեկություններ կան 3 աղոթատեղիներում նրանց հավաքների մասին, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---