22 հոկտեմբերի 2007 - 14:22 AMT
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Երեւանում ծրագրվում է Ահմադինեժադի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկու երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարները: Իրանի նախագահն այցելելու է նաեւ Երեւանի պետական համալսարան, որտեղ հանդիպելու է ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: Իրանի նախագահը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Երեւանի Կապույտ մզկիթ եւ կհանդիպի իրանական համայնքի ներկայացուցիչների հետ: