Ծաղկաձորում կոնյակի փառատոն է անցկացվելու. 30 ընկերություն կմասնակցի 7 ապրիլի 2017 - 15:05 AMT PanARMENIAN.Net - «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը» ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ մայիսի 7-ին Ծաղկաձորում կկազմակերպի «Կոնյակի փառատոն»: Այս մասին տեղեկացրել է «Կոնյակի փառատոն» ծրագրի ներկայացուցիչ Արա Խզմալյանը: Փառատոնի նպատակն է հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը: Նախատեսվում է, որ փառատոնին կմասնակցեն կոնյակագործությամբ զբաղվող 30 ընկերություն: Խզմալյանի խոսքով, նման միջոցառումները զբոսաշրջության խթանման նախապայման են: «Այսօր մեծ կարևորություն է տրվում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այն տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից է»,- ասել է Խզմալյանը, գրում է Panorama.am-ը: Նրա խոսքով, վերջերս Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող շնորհանդեսը, որի նպատակն էր բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և խթանել զբոսաշրջային արդյունքը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է հայկական խոհանոցային մշակույթը, կազմակերպվել է ուտեստների և ոգելից խմիչքների համտես: «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի» նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է, որ առհասարակ, կոնյակագործությունն այն ոլորտներից է, որն իսկապես կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին, որոնք կգան Հայաստան, կծանոթանան և երկրին, և հայկական կոնյակի ավանդույթներին: «Մենք սպասում ենք մեծ թվով զբոսաշրջիկների՝ հատկապես Ռուսաստանից, քանի որ ՌԴ քաղաքացիներն իրենց ներքին անձնագրերով կարող են գալ Հայաստան: Փառատոնի թիրախային շուկան հիմնականում ՌԴ-ն է, ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցի 25 հազարից ավելի մարդ»,- ասել է Կարապետյանը: Նա հայտնել է, որ փառատոնի համար պատվիրվել են հատուկ տաղավարներ, որոնք համապատասխանում են փառատոնների անցկացման չափանիշներին: Փառատոնն անցկացվում է վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր հովանու ներքո։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի |