Թուրքիան կրկին սպառնում է «կոնկրետ քայլերով»` ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեպքում

PanARMENIAN.Net - Թուրքիան «կոնկրետ քայլեր» կձեռնարկի, եթե Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ոստիկանության գլխավոր տնօրինության մաքսանենգության եւ կազմակերպված հանցավորության վարչության փոխնախագահ Ռաքիբ Քըլըջը: Մենք հուսով ենք, որ բանաձեւը չի ընդունվի: Սակայն եթե ԱՄՆ-ն ընդունի այն, Թուրքիան կոնկրետ քայլեր կձեռնարկի իր կողմից»,-ասել է նա, հաղորդում է «Թրենդը»:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին: Պալատում քվեարկության օրը դեռեւս որոշված չէ: Մինչդեռ, կոնգրեսականների մի մասը Թուրքիայի ճնշման տակ ետ են կանչել բանաձեւի օգտին դրված իրենց ստորագրությունները:



Թուրքիան բազմիցս սպառնացել է ԱՄՆ-ին, որ 106-րդ բանաձեւի ընդունման դեպքում ամերիկա-թուրքական հարաբերությունները կարող են վատթարանալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---