Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի Երևանի քաղաքապետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի Երևանի քաղաքապետի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի Երևանի քաղաքապետի պաշտոնում: Այդ մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:

«Առաջադրվում եմ Երևանի քաղաքապետի թեկնածու։Մեր նպատակը հաղթելն է»,- ասել է Փաշինյանը:

Հայտնի է դարձել նաև, թե ով կգլխավորի ԵԼՔ-ի նախընտրական ցուցակը՝ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Խաժակյան, Անահիտ Բախշյան: Այդ մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը ԵԼՔ դաշինքից:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 14-ին:

ԵԼՔ դաշինքն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Երևանում հավաքել է մոտ 70 հազար ձայն կամ քվեների 14.1%-ը: Նիկոլ Փաշինյանը թիվ 4 ընտրական տարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ) հավաքել է 11500 ձայն: Դա 3-րդ ցուցանիշն է ՀՀԿ-ականներ Հակոբ Բեգլարյանից ու Հարություն Կարապողոսյանից հետո:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---