ԶԼՄ-ներ. Ռուսական ռազմանավերը շտապում են դեպի Միջերկրական ծով 7 ապրիլի 2017 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ռազմանավերն արագ կարգով վերադառնում են Միջերկրական ծով: Այդ մասին հայտնում է Բոսֆորում նավերի տեղաշարժին հետևող թուրքական Bosphorus Observer-ը: Ռուսական նավերը շարժվում են Սիրիայի ափերի ուղղությամբ: Հրապարակվել են նաև նավերի լուսանկարները, հայտնում է Korrespondent.net-ը: Մասնավորապես, «Ադմիրալ Գրիգորովիչ» ռազմանաավը ուղևորվում է դեպի Սիրիա: Ավելի վաղ Ռուաստանը հայտարարել էր, որ ԱՄՆ հրթիռային հարվածի հետևանքով Սիրիան կորցրել է ավիացիայի կեսը՝ 80-90 ինքնաթիռներից 40-ը ոչնչացվել է: Ապրիլի լույս 7-ի գիշերը ԱՄՆ-ն 59 թևավոր հրթիռ է արձակել Հոմսի տարածաշրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ հարվածները Սիրիայի տարածքին ագրեսիա է համարել ինքնիշխան պետության դեմ և միջազգային իրավունքի նորմերի խախտում մտացածին պատրվակով: 2017-ի ապրիլի 4-ին քիմիական հարձակում է տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Հան Շայխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը |