Պետգանձարանում պահվող արծաթե իրերի ցուցահանդես՝ Երևանում

Պետգանձարանում պահվող արծաթե իրերի ցուցահանդես՝ Երևանում

PanARMENIAN.Net - Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի» պատմամշակութային աժեքների ցուցահանդեսը։

«Սա աննախադեպ իրադարձություն է, քանի որ 1992թ. գանձարանի ստեղծումից ի վեր այնտեղ պահվող նմուշներն առաջին անգամ են ներկայացվում հանրությանը: Ինչպես հայտնի է, ֆինանսների նախարարությունը բաց ու թափանցիկ քաղաքականություն է վարում, և մենք ցանկանում ենք, որ նմուշները հասանելի լինեն բոլորին»,-ասել է լրագրողներին գործակալության պետ Վահե Առաքելյանը, հայտնում է Նովոստի Արմենիան:

Ցուցարդության մեջ ընդգրկվել է 4 արծաթե գոտի (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ), ռուսական արծաթե գոտի (1877թ.) անդրկովկասյան արծաթե վզնոց (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ), ինչպես նաև արծաթե դաշյուն: Բոլոր իրերն, ըստ մասնագետների, պատմամշակութային արժեք ունեն:

Ըստ Առաքելյանի, նախատեսվում է հետագայում ցուցադրել ևս 50 նմուշ: «Դրանք պետական գանձարանում են հայտնվել բռնագանձման տարբերակով, դատական որոշմամբ»,-ասել է Առաքելյանը։

Ըստ պայմանավորվածության, ներկայացված նմուշները Հայաստանի պետական թանգարանում կցուցադրվեն ևս 2 ամիս։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---