Կոնստանտին Զատուլին. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը տեստ է ամերիկյան ժողովրդավարության համար

PanARMENIAN.Net - Վերջերս ԱՄՆ կոնգրեսականների կոմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը տեստ է ամերիկյան ժողովրդավարության համար, որը կհստակեցնի այդ երկրի առաջնայնությունները` լավ հարաբերություններ Թուրքիայի հետ թե պատմական արդարություն: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հոկտեմբերի 21-ին հայտարարել է ԱՄՆ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:



Նրա խոսքերով, բանաձեւի ընդունումն ԱՄՆ Կոնգրեսի ողջ Պալատի կողմից այն բանից հետո, երբ ստացավ Արտաքին գործերի կոմիտեի հավանությունը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի օգտվել վերջերս երկրի խորհրդարանից ստացած Հյուսիսային Իրաք ներխուժելու պատժամիջոցից, որին դեմ է Ամերիկան: «Եթե Թուրքիան այնուամենայնիվ ռիսկի ենթարկի իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ապա վերջինս, ի պատասխան, հնարավոր է, որ ընդունի բանաձեւը»,-ասել է Զատուլինը:



Նշելով այն փաստը, որ բանաձեւի ընդունումից մի քանի օր անց որոշ կոնգրեսականներ ետ կանչեցին իրենց ստորագրությունները` Զատուլինը համոզմունք է հայտնել, որ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Թուրքիայում այսօր տարբեր մոտեցումների պայքար է գնում, սակայն դեռեւս հաղթում է «չենք խոստովանի եւ չենք ճանաչի» սկզբունքը, Անկարայի վրա մեծապես ազդում է ԱՄՆ շանտաժի քաղաքականությունը: Այս ամենը լուրջ ներքաղաքական ճգնաժամ է առաջացնում երկրում»,-նշել է խորհրդարանականը:



Անդրադառնալով Թուրքիայի Իրաք ներխուժելու սպառնալիքներին` Զատուլինը նշել է, որ «այդ ամենը իրատեսական բլեֆ է, որը թեեւ ցինիկ, սակայն գրագետ քաղաքականություն է», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---