8 ապրիլի 2017 - 10:16 AMT
Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբշամարտիկների հավաքականների կազմը հայտնի է

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ ավարտել է ուսումնամարզական հավաքը Վլադիկավկազում:

Մարզիչը տեղեկացրել է, որ հավաքը ծառայել է նպատակին և հայտնել է մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշների անունները:

Նրանք են. 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 97 կգ՝ Գեորգի Կետոև, 125 կգ՝ Լևան Բերիանիձե:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը ավարտել է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը: Գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտնել է, թեովքեր են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:

Նրանք են. 59 կգ քաշային կարգ՝ Գևորգ Ղարիբյան, 66 կգ՝ Կարեն Ասլանյան, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյան, 75 կգ՝ Կարապետ Չալյան, 80 կգ՝ Սարգիս Քոչարյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան:

«Ո՞վ 98 կգ քաշային կարգում կներկայացնի Հայաստանը, կհայտարարենք ապրիլի 25-ին: Այս քաշային կարգի անվիճելի առաջատար Արթուր Ալեքսանյանը ծունկը ցավեցրել է: Սպասում ենք: Եթե մինչ այդ լավանա, նա կմեկնի, իսկ եթե զգանք, որ խանգարելու է, նրան կփոխարինի Արթուր Շահինյանը:

Իսկ 130 կգ քաշային կարգում մենք նպատակահարմար չենք գտել մասնակից ունենալ Եվրոպայի առաջնությունում», - ասել է գլխավոր մարզիչը:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի մայիսի 2-7-ը Բելգրադում (Սերբիա):