Իրանն ու Հայաստանն ընդհանուր տեսակետ ունեն տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Իրանն ու Հայաստանը ընդհանուր տեսակետ ունեն տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ, երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկօրյա պաշտոնական այցով Երեւան մեկնելուց առաջ: «Պարսիկ եւ հայ ժողովրդներին միավորում է ընդհանուր մշակույթը, մեր երկրները նաեւ ընդհանուր տեսակետներ ունեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ»,-ասել է Ահմադինեժադը լրագրողներին:



Նրա խոսքերով, երկու երկրների առեւտրատնտեսական կապերն ընդլայնվում են, հատկապես էներգետիկայի եւ բեռնափոխադրումների ոլորտներում: «Մենք լավ ենք համագործակցում ներդրումների ոլորտում, որը, հուսով եմ, իր հետագա զարգացումը կստանա»,-ասել է Ահմադինեժադը:



«Կարծում եմ, որ իմ այցելությունը Հայաստան դրական արդյունքներ կունենա մեր երկրների համար»,-հայտարարել է Իրանի նախագահը:



Իրանի նախագահին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում են փոխնախագահ Փարվիզ Դավուդին, պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմեդ Նաջարը, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսսեյն Նոզարին, Իսլամական Հանրապետության պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---