«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կբացվի Փարիզում 8 ապրիլի 2017 - 11:35 AMT PanARMENIAN.Net - «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով շրջիկ ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում կներկայացվի Փարիզում։ Ցուցահանդեսը կյանքի է կոչվել 2015թ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում, և կազմակերպվում է ավելի քան 3 տարի։ Ծրագիրն իրականացրել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ։ Փարիզում ցուցադրությունը կազմակերպվում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի աջակցությամբ։ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը տեղեկացնում է, որ Փարիզում ներկայացնելուց հետո ցուցահանդեսը կտեղափոխվի նաև Լիոն, Մարսել։ 2016-ի փետրվարին «Եղեռն՝ եղեռնից հետո»-ն ցուցադրվել է Եվրախորհրդարանում։ Այն 32 պաստառի միջոցով պատմում է Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների, եկեղեցիների վիճակի մասին՝ Ցեղասպանությունից առաջ և հետո` հանրությանը տեղեկացնելով մշակութային եղեռնի մասին, որն իրականացվել է թուրք ոճրագործների կողմից։ Շրջիկ ցուցահանդեսը ներկայացվել է նաև Ստեփանակերտում, Երևանում, ՀՀ մարզերում։ «Եղեռն՝ եղեռնից հետո» ծրագիրն արժանացել է «Հայկյան-2015» հատուկ մրցանակի։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |