Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն 8 ապրիլի 2017 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 105 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Սիմոն Մարտիրոսյանը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 414 կգ արդյունք (184+230): Երկրորդ տեղը զբաղեցրել է Բուլղարիան ներկայացնող Վասիլ Գոսպոդինովը (397), երրորդը` լեհ Արկադիուշ Միխալսկին (387), տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երկամարտի 375 կգ արդյունքով (165+210) գրավել է 6-րդ տեղը: Ապրիլի 8-ի երեկոյան +105 կգ քաշային կարգում հանդես կգան Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Ապրիլի 7-ին կանանց պայքարում 75 կգ քաշային կարգում հանդես է եկել Սոնա Պողոսյանը: Երկամարտում Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք (101+126) և նվաճել է բրոնզե մեդալ: 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տաթևը նաև փոքր բրոնզի է արժանացել պոկում վարժությունում (105 կգ): Սիմոն Մարտիրոսյանը մինչև 105 կգ քաշային կարգում 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն: 2016-ին դարձել էր երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |