Զարուհի Փոստանջյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Զարուհի Փոստանջյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

PanARMENIAN.Net - «Երկիր ծիրանի» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ժողովի որոշմամբ մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակով, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը»:

Ավագանու ընտրություններին ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքը առաջարկ է արել Զարուհի Փոստանջյանին՝ գլխավորել «Ելք» դաշինքի ցուցակը, ձևավորել դաշինք՝ ԵԼՔ-«Երկիր ծիրանի» Զարուհի Փոստանջյանի կամ էլ իր գլխավորությամբ, սակայն Փոստանջյանը մերժել է բոլոր առաջարկները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---