Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ Սիրիայի ուղղությամբ ավիահարվածի դեմ

Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում՝ Սիրիայի ուղղությամբ ավիահարվածի դեմ

PanARMENIAN.Net - Նյու Յորքում և այլ քաղաքներում հարյուրավոր ամերիկացիներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ Սիրիային ուղղված ԱՄՆ-ի ավիահարվածի։

Մանհեթենում ցուցարարները հավաքվել էին Trump Tower երկնաքերի մոտ, որը պատկանում է նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև Յունիոն-սքվերում, Daily News New York-ին հղումով գրում է Արցախպրեսը։

Մարդիկ վանկարկել են հակառազմական կարգախոսներ։ Նրանց ձեռքերին եղել են պաստառներ՝ հետևյալ գրություններով՝ «Հեռացրու՛ ձեռքերդ Սիրիայից», «Գումարներ՝ աշխատատեղերի, դպրոցների և առողջապահության համար, ոչ թե Սիրիայում պատերազմի»։

«ԱՄՆ-ի ներխուժումը երբեք խաղաղություն ու ժողովրդավարություն չի բերել այլ երկրներում»,-մեջբերում է պարբերականը ցուցարարներից մեկի խոսքը։

Մանհեթենի Յունիոն-սքվերում հանրահավաքն ավարտել է ոստիկանության հետ բախումներով ու մի քանի ցուցարարների ձերբակալությամբ։

Ապրիլի 7-ին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի ռազմաբազային, որը գտնվում է նախագահ Բաշար Ասադի տիրապետության տակ: Թրամփը որպես հարվածի նպատակ է նշել համաշխարհային հանրության դեմ քիմիական զենքի օգտագործմամբ հարձակումների կանխարգելումը: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն 6 տարվա ընթացքում՝ ամբողջ սիրիական հակամարտության ժամանակ, առաջին անգամ է հարձակվել պաշտոնական Դամասկոսի վրա: Թրամփը բոլոր «քաղաքակիրթ երկրներին» կոչ է արել միանալ ԱՄՆ-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---