10 ապրիլի 2017 - 09:14 AMT
ԿԸՀ-ն ամփոփել է ԱԺ ընտրությունների արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում ամփոփվել է ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները, ընդուվել է որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Տվյալները ներկայացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Քվեարկության արդյունքները՝

«Ելք» կուսակցությունների դաշինք՝ 122 հազար 65 ձայն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14 հազար 739 ձայն

«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58 հազար 265 ձայն

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք՝ 428 հազար 836 ձայն

«Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք՝ 25 հազար 950 ձայն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 770 հազար 441 ձայն

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11 հազար 741 ձայն

«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինք՝ 32 հազար 508 ձայն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 103 հազար 48 ձայն

Ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 585 հազար 134

Քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 15

Շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2572

Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թիվը՝ 747

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 միլիոն 588 հազար 468

Քվեարկությանը մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 575 հազար 786

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6675

Ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: