10 ապրիլի 2017 - 09:41 AMT
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն ՀՀԿ-ն, ԵԼՔ-ն ու «Երկիր ծիրանին»

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ԵԼՔ դաշինքը և Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը:

Իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 2-րդից 10-րդ տեղերում են՝ Սմբատ Լպուտյան, Հովիկ Մուսայելյան, Աստղիկ Գևորգյան, Արա Երնջակյան, Մարտին Վարդազարյան, Լևոն Իգիթյան, Աննա Ասատրյան, Երվանդ Երզնկյան, Միքայել Պողոսյան:

ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու թեկնածուների՝ 63 անունից բաղկացած ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Երկրորդից տասներորդ տեղում են՝ Հարությունյան Արայիկ Էդուարդի, Խաժակյան Դավիթ Ռուբենի, Բախշյան Անահիտ Ներսեսի, Աթյան Աշոտ Միխայիլի, Սիմոնյան Ալեն Ռոբերտի, Խաչատրյան Անի Արշալույսի, Սամսոնյան Անի Տաճատի, Ավինյան Տիգրան Արմենի, Ղահրամանյան Սերգեյ Արսենի:

«Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: