10 ապրիլի 2017 - 10:28 AMT
Իրաքի քրդերը հայտարարել են 2017-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին

Իրաքյան Քրդստանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել Էրբիլում աշխատող օտարերկրյա դիվանագետների և հյուպատոսների հետ՝ զգուշացնելով, որ 2017-ին հանրաքվե են անցկացնելու տարածաշրջանի անկախացման մասին: Այդ մասին հայտնել է Քրդտսանի Հայրենասիրական մեդիակենտրոնը:

Ըստ կենտրոնի, հանդիպումը տեղի է ունեցել Էրբիլում՝ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքում: Քրդական պատվիրակությունը բաղկացած էր Քրդստանի հայրենասիրական միության և Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներից: Հանդիպմանը մասնակցել են Էրբիլում հավատարմագրված օտարերկրյա հյուպատոսությունների ղեկավարները:

«Քրդերը հայտնել են իրենց մտադրության մասին: Նշվել է, որ հանրաքվեն ցանկացած ազգի բնական իրավունքն է, այդ թվում՝ քուրդ ժողովրդի»,-ասել է քուրդ քաղաքական գործիչներից մեկը: Քրդերը դիմել են դիվանագետներին հանրաքվեին աջակցելու և անցկացմանը հետևելու խնդրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրաքյան Քրդստանը վաղ թե ուշ հանրաքվե կանցկացնի անկախության մասին նույնիսկ առանց Բաղդադի հավանության: «Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է: Չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրավունքը, իսկ եթե անի, մեզ միևնույն է դա չի կանգնեցնի»,-ասել էր նա:

Իրաքյան Քրդստանն, անտեսելով Արևմուտքի հորդորները, վերջին շրջանում բազմիցս է խոսել անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Նման հնարավորության մասին Բարզանին հայտարարել էր դեռևս 2014-ի հուլիսի 1-ին: Մեկ տարի անց նա հայտարարեց, որ հանրաքվեն կանցկացվի ԻՊ դեմ մարտական գործողությունների հաջող ավարտից հ