10 ապրիլի 2017 - 11:52 AMT
Դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը՝ Հռոմում երաժշտական մրցույքի հաղթող

Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Լաուրա Գալստյանը Հռոմում կայացած MELOS ամենամյա երաժշտական միջազգային մրցույթում գրավել է 1-ին պատվավոր մրցանակը:

Ինչպես նշում է ժյուրիի նախագահ, պրոֆեսոր Ռիկարդո Մարինին, այս տարի մրցույթը անցել է տարբեր կատեգորիաներով՝ դաշնամուր, լարային գործիքներ և վոկալ: 2017թ. մրցույթքը տարբերվում էր մասնակիցների առավել բարձր պատրաստվածությամբ և մասնագիտական գմտություններով:

Մրցույթին նաև մասնակցել են երիտասարդ երաժիշտներ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ուկրաինաից, Ռուսաստանից, Մոլդովայից:

Պրոֆեսոր Մարինիի խոսքերով, Լաուրա Գալստյանի կատարումն առանձնացել է դաշնամուրային փայլուն տեխնիկայով, ինչպես նաև նուրբ երաժշտականությամբ, ճաշակով և արտիստիզմով: Դաշնակահարուհի մրցութային ծրագրում ներառել էր Վ.Ա.Մոցարտի, Ֆ.Շոպենի և Ս.Ռախմանինովի ստեղծագործություններից: Նա Հայաստանը ներկայացնում էր Հայաստանը:

Լաուրա Գալստյանը անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի սանն է: Վերոնշյալ մրցույթում Հայկ Մելիքյանը՝ որպես լավագույն ուսուցիչ, պարգևատրվել է պատվավոր դիպլոմով: