Մեծ Բրիտանիան դրդում է Արևմուտքին նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ ղեկավարության դեմ10 ապրիլի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան մտադիր է դրդել Արևմուտքին նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ ղեկավարության դեմ, եթե վերջինս չդադարեցնի աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ցանկանում է, որ արևմտյան երկրները «լուրջ տուգանային միջոցներ» ձեռնարկեն ի պատասխան գազային հարձակման, որի հետևանքով մոտ 90 մարդ զոհվեց: Նոր պատժամիջոցները կոչված են լրջորեն բարդացնելու ՌԴ պաշտոնյաների կյանքը, գրում է Deutsche Welle-ն բրիտանական The Times-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, պատժամիջոցների մասին փաստաթուղթը Ջոնսոնը պատրաստել էր իտալական Լուկայում G7-ի ԱԳ նախարարների հանդիպման համար: ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |