Armenia ավիաընկերությունը Երևան-Բեյրութ ուղիղ չվերթ է գործարկել

Armenia ավիաընկերությունը Երևան-Բեյրութ ուղիղ չվերթ է գործարկել

PanARMENIAN.Net - Armenia ավիաընկերությունն ապրիլի 10-ին Երևան-Բեյրութ կանոնավոր ուղիղ չվերթ է գործարկել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Երևան-Բեյրութ առաջին չվերթի ուղևորները Լիբանանի մայրաքաղաք են մեկնել Boeing 737-500 օդանավով: ՀՀ և Լիբանանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմ չի գործում:

Ըստ վերջին մարդահամարի, Բեյրութում մոտ 120.000 հայ է բնակվում: Ամեն տարի Լիբանանից Հայաստան է այցելում մոտ 20.000 մարդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---