Երուսաղեմում հայերը բողոքի ցույց են անկացրել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հերքման դեմ22 հոկտեմբերի 2007 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմում արտգործնախարարության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել պետության կողմից Հայոց ցեղասպանության հերքման դեմ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակցին Երուսաղեմում առկա աղբյուրը, մոտ 200 հայ հավաքվել են Արդարադատության հրապարակում` հայ երգեր կատարելով եւ կարգախոսներ գոչելով: Հայերի հետ միասին ցույցին մասնակցում էին Կնեսեթի պատգամավորներ Յաիր Ցաբանը եւ Խայիմ Օրոնը, ովքեր իսրայելյան կառավարությանը մեղադրել են Հայոց ցեղասպանության հերքման մեջ: Մասնավորապես, Խայիմ Օրոնը խոստացել է նորից բարձրացնել Կնեսեթում Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումը: Հունական ուղղափառ եկեղեցու վանահայր Աատալան կոչ է արել հայերին շարունակել պայքարը հանուն Ցեղասպանության ճանաչման: Ցույցի մասնակիցները պլակատներ էին տանում` «Ես զոհ եմ», «Հերքումն այսօր, ցեղասպանություն է վաղը», «Իսրայել, ճանաչի'ր Հայոց ցեղասպանությունը»: «Հայ Դատի» գրասենյակի կողմից նամակ է հանձնվել Արտգործնախարարության ներկայացուցչին, ով խոստացել է այն հանձնել Իսրայելի ԱԳՆ ղեկավարին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |