Մահմուդ Ահմադինեժադը դադարեցրել է իր այցելությունը Հայաստան եւ շտապ մեկնել է Թեհրան

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դադարեցրել է իր պաշտոնական այցելությունը Հայաստան եւ մեկնել է հայրենիք: Ոչ պաշտոնական աղբյուրները ծրագրի փոփոխության պատճառ են անվանում Իրանում ծագած անսպասելի հանգամանքները: Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Մահմուդ Ահմադինեժադը ծրագրում էր այցելել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ապա Երեւանի Երկնագույն մզկիթ: Իրանի նախագահը նաեւ պետք է ելույթ ունենար ՀՀ Ազգային ժողովի առջեւ: «Այսօրվա ծրագիրը չեղյալ է հայտարարվել, իսկ Իրանի նախագահը մեկնել է Թեհրան»,- նշել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---