ՈւԵՖԱ-ի նախագահը կմասնակցի ՀՀ-ում ֆուտբոլի նոր ակադեմիայի հիմնարկեքին

ՈւԵՖԱ-ի նախագահը կմասնակցի ՀՀ-ում  ֆուտբոլի նոր ակադեմիայի հիմնարկեքին

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին կկայանա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը, որը կիրականացնեն ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ապրիլի 12-ին Հայաստան կժամանի մեկօրյա այցով:

Նույն օրը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ կծանոթանա ակադեմիայի ենթակառուցվածքներին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Սլովենիայի Ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը ՈւԵՖԱ նախագահ է ընտրվել կազմակերպության 2016-ի սեպտեմբերին Հունաստանում կայացած կոնգրեսում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---