«Արենի» գինու փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 7-ին և 8-ին10 ապրիլի 2017 - 19:00 AMT PanARMENIAN.Net - «Արենի» գինու փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 7-ին և 8-ին (առաջին օրը՝ Ռինդում): Այս մասին հայտնել է «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը: Նրա խոսքով, այս տարի նախատեսել են նոր նախագծի իրականացում. մայիսի 5-6-ին Երևանի Սարյան փողոցում իրականացնելու են Երևանյան գինու օրեր: «Սարյան փողոցն արդեն ճանաչված է որպես գինու փողոց: Չեմ բացառում, որ կարող է այլ փողոցներում էլ նմանատիպ միջոցառում անցկացվի: Մեր նպատակն է, որպեսզի զբոսաշրջիկների համար այստեղ անցկացրած օրերը լինեն միջոցառումներով ավելի հագեցած»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը: «Արենի փառատոն» հիմնադրամի ավանդական «Սյունյանց ավանդույթներ» փառատոնը, Մանուկյանի տեղեկացմամբ, թեև ամեն տարի անցկացվում էր Գորիսում, այս տարի լինելու է Քարահունջ գյուղում հուլիսի առաջին շաբաթ օրը: Սեպտեմբերի վերջին Խաչիկ գյուղում կազմակերպելու են ավանդական «Գաթայի» փառատոնը, իսկ Արենի գինու փառատոնը՝ հոկտեմբերի 7-ին և 8-ին (առաջին օրը՝ Ռինդում): Նշվել է, որ համագործակցում են ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի տուր-օպերատորների հետ՝ փառատոնային օրերին առաջարկելով տուրեր: Ասուլիսին ներկա «Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը տեղեկացրել է, որ իրենց փառատոնը տարբերվում է երիտասարդական փառատոներից նրանով, որ ընդգրկում է արվեստի տասից ավելի ճյուղ: «Տարեցտարի ավելի լայն թափ է առնում այս փառատոնը: հուսով ենք, որ այս տարի արտերկրից ավելի շատ հյուրեր, մասնակիցներ կունենանք»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ թեև իրենց փառատոնը ստեղծվել է 2013 թվականին, բայց 2016-ից սկսած ներկայանում է որպես միջազգային մշակութային երիտասարդական հարթակ: 2004 թվականից ի վեր, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։ Այն դարձել է ավանդական և նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |