Դավթաշենում հատվել է 5 բարդի և 24 թեղի. Հասցված վնասը՝ 2.860.000 դրամ

Դավթաշենում հատվել է 5 բարդի և 24 թեղի. Հասցված վնասը՝ 2.860.000 դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է տարածել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում հատված ծառերի վերաբերյալ։

«Էլեկտրոնային մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի Դավթաշեն վարչական շրջանի տարածքում հատվել են ծառեր: Ահազանգը պարզելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պարզել, որ հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը մոտ 2 մ բարձրությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Տեղեկացվում է, որ Հատվել է 5 բարդի և 24 թեղի:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 2 մլն 860.000 դրամի չափով:

Բնապահպանական պետական տեսչության կողմից նյութեր են նախապատրաստվել իրավապահ մարմիններին փոխանցելու և գործին համապատասխան ընթացք տալու նպատակով:

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է Դավթաշենում ծառերը հատած անձի ինքնությունը:

Պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---