23 հոկտեմբերի 2007 - 18:32 AMT
Դանիայի թագուհին հույս է հայտնել, որ հայ-դանիական հարաբերությունները նոր զարգացում կապրեն
Կոպենհագենում տեղի է ունեցել Դանիայի Թագուհի Ն. Գ. Մարգրետե II-ին ՀՀ դեսպան Արա Այվազյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին նաեւ մասնակցում էր Թագուհու ամուսինը` Ն. Գ. Արքայազն Հենրիկը: Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-դանիական մշակութային եւ պատմական կապերին: Դեսպան Այվազյանը Թագուհու խնդրանքով ներկայացրեց Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակը: Զրույցի ընթացքում Թագուհին նաեւ հույս հայտնեց, որ առաջիկայում հայ-դանիական երկկողմ հարաբերությունները նոր զարգացում կապրեն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: