Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է միայնակ լուծել Հյուսիսային Կորեայի հարցը

Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է միայնակ լուծել Հյուսիսային Կորեայի հարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է միայնակ լուծել Հյուսիսային Կորեայի հարցը: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Twitter-ում:

«Հյուսիսային Կորեան չափն անցնում է: Եթե Չինաստանն օգնի, հրաշալի կլինի: Եթե չօգնի՝ առանց նրանց կլուծենք հարցը»,-նշել է նա, գրում է Lenta.ru-ն:

Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն անսպասելի կերպով դեպի Հարավային Կորեայի ափեր է ուղարկել ռազմանավերի հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Սկզբից նախատեսվում էր, որ նավը նավահանգիստ պետք է մտներ Ավստրալիայում:

Ավելի վաղ Հարավային Կորեայի ազգային միավորման գծով նախարար Հոն Յոն Փհեն մտահոգություն էր հայտնել, որ ամերիկացիները կարող են կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի օբյեկտներին:

Փհենյանն իր հերթին հայտարարել է. «Եթե ԱՄՆ-ն համարձակվի ընտրել ռազմական գործողությունների ուղին, ՀԿԺՀ-ն պատրաստ է արձագանքել ռազմական գործողությունների ցանկացած ձևով»:

Հյուսիսային Կորեայի թեման քննարկվել է Թրամփի Չինաստան այցի ժամանակ՝ ապրիլի 6-ին և 7-ին:

 Ուշագրավ
---