Ամերիկացի սենատորները ներկայացրել են Սերժ Սարգսյանին Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման ընթացքը23 հոկտեմբերի 2007 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի գլխավոր մասնաշենքում` Կապիտոլիում, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է Սենատի մեծամասնության ղեկավար, սենատոր Հարրի Ռիդի եւ դեմոկրատական խմբակցության համակարգող սենատոր Ռիչարդ Դերբինի հետ: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկել դրանց հետագա զարգացման հիմնական ուղղությունները: Սենատոր Ռիդը վարչապետ Սերժ Սարգսյանին է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկման ընթացքը, այդ հարցում ԱՄՆ օրենսդիր մարմնի դիրքորոշումը: ՀՀ վարչապետը, Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի անունից, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին` անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած օժանդակության եւ Հայաստանի խնդիրների նկատմամբ մշտական ուշադրության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր:Հոկտեմբերի 23-ին` ԱՄՆ այցի վերջին օրը, ՀՀ վարչապետն ԱՄՆ պետդեպարտամենտում առանձնազրույց կունենա Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերիի հետ, կմասնակցի հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստին եւ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը մասնակցելուց հետո, կմեկնի Փարիզ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |