«Լենինգրադը», Anathema-ն և Archive-ը՝ Tbilisi Open Air 2017-ում

«Լենինգրադը», Anathema-ն և Archive-ը՝ Tbilisi Open Air 2017-ում

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսական «Լենինգրադ» խումբը, բրիտանական Anathema-ն և Archive-ը ելույթ կունենան Tbilisi Open Air 2017 երաժշտական փառատոնում:

Փառատոնը տեղի կունենա Թբիլիսիում հունիսի 16-18-ը: Փառատոնի մեկ օրը նվիրված կլինի երեք խմբերից մեկին: Հունիսի 16-ին փառատոնը կբացի 1990-ին Լիվերպուլում հիմնված բրիտանական Anathema ռոք խումբը, հունիսի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգում Սերգեյ Շնուրովի ստեղծած «Լենինգրադը», իսկ հունիսի 18-ին՝ Archive-ը Լոնդոնից:

Առաջատարներից բացի փառատոնին կմասնակցեն ավելի քան 40 օտարերկրյա և վրաստանցի խմբեր, դիջեյներ և երգիչներ: Տոմսերի վաճառքը սկսվում է ապրիլի 12-ին:

Tbilisi Open Air փառատոնն անցկացվում է 2009-ից: Այդ ընթացքում փառատոնին մասնակցել են այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Զեմֆիրան, ԴԴՏ-ն, Placebo, Beth Hart, Black Label Society, Tiger Lillies, Soap and Skin-ը և այլոք:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---