«Եվրատեսիլ 2017-ի» Գերմանիայի ներկայացուցիչը կայցելի ՀՀ

«Եվրատեսիլ 2017-ի» Գերմանիայի ներկայացուցիչը կայցելի ՀՀ

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան, եվրատեսիլյան պրոմո-արշավի շրջանակում, ապրիլի 13-ին կժամանի Հայաստան:

Երկօրյա այցի ընթացքում Լևինան հնարավորություն կունենա հանդիպելու եվրատեսիլյան հայ երկրպագուներին, ինչպես նաև ծանոթանալու հայկական մշակույթին և պատմությանը:

Նա կայցելի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, կհանդիպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին, ինչպես նաև հարցազրույց կտա հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, հայտնում է ՀՀ Հանրային հեռուստատեսությունը:

Մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր կազմակերպած եվրատեսիլյան challenge-ն առաջինը նետել էր հենց նրան։ Ի պատասխան Լևինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---