Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել ռազմավարական գործընկերության մասին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի վարչապետեր Գորդոն Բրաունն ու Ռեջեփ Էրդողանը Լոնդոնում երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել: «Համաձայնագիրը նախատեսելու է Թուրքիայում բրիտանական համալսարանի բացում, առեւտրական համագործակցության զարգացում երկու երկրների միջեւ, փոխգործակցություն էներգետիկայի բնագավառում եւ տարածաշրջանային էներգետիկ կենտրոնի ստեղծում, ինչպես նաեւ Իրաքի Բասրեում ինդուստրիալ գոտու համատեղ ստեղծում»,- ասել է Բրաունը:



Թուրք վարչապետը, իր հերթին, նշել է, որ երկու երկրների առեւտրի մակարդակը 2006 թվականին հասել է 6 միլիարդ ֆունտ ստեռլինգի, իսկ ամեն տարի Թուրքիա է այցելում 1,5 միլիոն անգլիացի զբոսաշրջիկ: Գորդոն Բրաունը ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պաշտպանում է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին եւ հուսով է, որ Եվրամիության դեկտեմբերյան գագաթնաժողովին կընդունվեն նոր որոշումներ այդ ուղղությամբ: «Անդամակցությունը ԵՄ-ին հանդիսանում է մեր գերակայությունը, եւ մենք շարունակելու ենք շարժվել այդ ուղղությամբ»,- իր հերթին, ասել է Էրդողանը: Նա խոստացել է, որ ընդ որում, անկասկած, հաշվի կառնվի նաեւ «Կիպրոսի հարցը», որի շուրջ առկա տարաձայնությունները հանդիսանում են գլխավոր խոչընդոտները դեպի Եվրամիություն Թուրքիայի առաջխաղացման գործընթացում: «Մենք հուսով ենք, որ Կիպրոսի հարցով կարգավորումը կլինի ՄԱԿ-ի շրջանակներում, եւ դա կլինի արդար որոշում»,- նշել է Ռեջեփ Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---