23 հոկտեմբերի 2007 - 19:57 AMT
Իրանական խորհրդարանի մոտ 200 պատգամավոր դեմ են հանդես եկել երկրի նախագահին
Իրանական խորհրդարանի 183 պատգամավոր նամակ են ստորագրել, որում շատ բարձր են գնահատում հրաժարական տված, երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի գործունեությունը, ով ղեկավարում էր Իրանի պատվիրակությունը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Ավելի վաղ Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Ակբար Վելայաթին հայտարարել է, որ Թեհրանը չպետք է թույլ տար, որ Լարիջանին հեռանար:

Գլխավոր միջուկային բանախոսի հրաժարականը վկայում է այն մասին, որ Իսլամական Հանրապետության իշխանության վերնախավում խորանում է ճեղքվածքը այն հարցով` ինչ ուղղվածության հավատարիմ մնալ այդ խնդրում: Իրանի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարել է, որ Լարիջանիի հրաժարականը ելնում էր նրանից, որ նա այլեւս չէր կարող աշխատել նախագահի հետ, դրանով հաստատելով այն կասկածները, որ միջուկային բանախոսի դիրքորոշումը ոչ բոլոր տեսնկյուններից է համապատասխանում Ահմադինեժադի դիրքորոշմանը: Արեւմտյան երկրները կասկածում են, որ Իրանը աշխատում է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, այն դեքոպւմ երբ ինքը` Թեհրանը պնդում է իր ատոմային ծրագրի խաղաղ բնույթը:

Չնայած այն պաշտոնին, որը նա լքել է, Լարիջանին նշանակվել էր Ահմադինեժադի կողմից, նա ենթարկվում էր այաթոլա Խամենեին, ով, լինելով Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը, սովորոբար վերջին խոսքն ունի պետական հարցերում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շտապ դադարեցրել է այցելությունը Հայաստան եւ վերադարձել է Թեհրան Իրանում տիրող ներքաղաքական իրադրության պատճառով: