Իսլամիստների մեղսակցությունը «Բորուսիայի» ավտոբուսի վրա հարձակմանը ստուգվում է

Իսլամիստների մեղսակցությունը «Բորուսիայի» ավտոբուսի վրա հարձակմանը ստուգվում է

PanARMENIAN.Net - Ստուգվում է իսլամական հետքի առկայությունը Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունների գործում: Այդ մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները: Պայթյունների վայրում խոստովանական գրություն է հայտնաբերվել, որը սկսվում է «Հանուն Ալլահի, ողորմած և գթասիրտ» բառերով:

Գրության մեջ հիշատակվում է 2016-ի դեկտեմբերին Բեռլինի Սուրբ ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունը, ասվում է, որ գերմանական Tornado ինքնաթիռները մասնակցում են մահմեդականների սպանությանն այսպես կոչված «Իսլամական պետության» խալիֆայությունում: Ուստի, ասվում է նամակում, «Գերմանիայի և այլ խաչակիր երկրների մարզիկներն ու այլ հայտնի անձինք ԻՊ մահապարտների ցուցակում են»: Նամակում ասվում է, որ ցուցակն ուժի մեջ կլինի, քանի դեռ Գերմանիան իր ինքնաթիռները չի հանել Սիրիայից, չի փակել ԱՄՆ ռազմակայանը Ռամշթեյնում, գրում է Deutsche Welle-ն:

Փորձագետները կարծում են, որ դեռ վաղ է որակումներ տալը, պետք է շատ զգույշ լինել, քանի որ դեպքն արտառոց է: Հնարավոր է, որ իսկական հանցագործը փորձում է քննությանը սխալ ուղղորդել, հայտնում է Reusters-ը: Միևնույն ժամանակ, dpa-ն հայտնել է երկրորդ խոստովանական նամակի առկայության մասին, որը, հնարավոր է, գրվել է ձախակողմյանների ճամբարում: Ըստ գործակալության, ապրիլի 11-ի ուշ երեկոյան համացանցում նամակ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ հարձակումը ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա, «Բորուսիայի» քաղաքականության խորհրդանիշն է:

Հետաքննությունը ստանձնել է Գերմանիայի դաշնային դատախազությունը:

Պայթյունները գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ: 3 պայթուցիկ սարք է գործի դրվել: Իրավապահները հայտարարել են ֆուտբոլիստների դեմ ուղղված թիրախային գրոհի մասին: Խաղը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---