Վրաստանը մինչև 2017-ի ավարտը գազ չի գնի ՌԴ-ից և Իրանից

Վրաստանը մինչև 2017-ի ավարտը գազ չի գնի ՌԴ-ից և Իրանից

PanARMENIAN.Net - Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ երկիրը հրաժարվում է բնական գազ գնել «Գազպրոմից» մինչև 2017-ի ավարտը:

«Համաձայնագիրը, որը կնքվել է «Գազպրոմի» հետ, հնարավորություն է տալիս կախվածություն չունենալ ռուսական գազից: Մեզ հնարավորություն է ընձեռվում գազ գնել Ադրբեջանից կամ Իրանից: Այսօրվա դրությամբ մենք որոշել ենք ամբողջությամբ ադրբեջանական բնական գազ գնել»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Կալաձեի, «Գազպրոմի» հետ երկամյա պայմանագրի ավարտին Վրաստանն ավելի ամուր դիրքերում կլինի, քանի որ կկառուցվի գազի պահեստարանը: Դա թույլ կտա ավելի քիչ կախում ունենալ ռուսական գազից:

2017-ի սկզբին Վրաստանի ընդդիմությունը փորձում էր մեղադրել կառավարությանը պետական շահերին դավաճանելու մեջ դեպի ՀՀ ռուսական գազի տարանցման մասին «Գազպրոմի» հետ կնքած նոր համաձայնագրով: Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին դիմեց խորհրդարանին՝ կոչ անելով սաստկացնել հսկողությունը նոր համաձայնագրի կատարման մասով, իսկ ընդդիմությունը պահանջել է կառավարությունից բացահայտել գինը, որը վճարելու է «Գազպրոմը» տարանցման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---