Հայ ընդդիմադիրները ձերբակալվել էին հանրահավաքին մասնակցելու կոչ անելիս

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով մոտավորապես 18:40-ին, Երեւանի կենտրոնում ձերբակալվել են ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, «Իմպիչմենտ» ռադիկալ-ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, այդ դաշինքի մեջ մտնող կուսակցությունների` «Ժողովրդավարական հայրենիք» եւ Պահպանողական կուսակցության առաջնորդներ Պետրոս Մակեյանը եւ Միքայել Հայրապետյանը, ընդդիմադիր «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մատթեւոսյանը, ինչպես նաեւ ընդդիմադիր ուժերի մի շարք ակտիվիստներ: Ընդդիմության առաջնորդներին ձերբակալել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության օգտին կազմակերպվող հանրահավաքին մասնակցելու կոչ անելիս: Ձերբակալման պահին նրանք թռուցիկներ էին բաժանում: Իրադարձությունների վայրում իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ու ընդդիմությունը ծեծկռտուք են սարքել: Հոկտեմբերի լույս 24-ի գիշերը հայկական ընդդիմության ներկայացուցիչները ազատվել են` տալով քաղաքից չբացակայելու ստորագրություն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Նշենք, որ մայրաքաղաքի քաղաքապետարանի կողմից արտոնված հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է հանդես գա մեկժամանոց ելույթով: Հարկ է նշել, որ նույն օրը իշխանության կոալիցիայի անդամ Հանրապետական կուսակցությունն անվճար համերգ է կազմակերպում բնակչության համար: Ավելին, հենց այդ օրը կկայանա Իրանն ու Հայաստանը միացնող այլընտրանքային ավտոմայրուղու հայկական հատվածի բացումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---