ՆԱՏՕ-ն չի խախտի Միջին Ասիայում եւ Կովկասում մարտական ուժեր չտեղակայելու վերաբերյալ իր խոստումը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հաստատում է, որ մտադիր չէ էական մարտական ուժեր տեղակայել Միջին Ասիայում եւ Կովկասում, նույնիսկ եթե այդ տարածաշրջանների երկրներն անդամակցեն դաշինքին: «ՆԱՏՕ-ին նոր երկրների անդամակցման կապակցությամբ մենք պարտավորվել ենք էական մարտական ուժեր չտեղակայել դաշինքի նորանդամ երկրներում եւ այդ պարտավորությունը կտարածվի նաեւ այդ տարածաշրջանների վրա»,-ասել է Կովկասում եւ Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:



Ինչպես ընդգծել է դիվանագետը, «մենք չենք խախտի մեր խոստումը, նույնիսկ եթե մենք, օրինակ, ՆԱՏՕ ընդունենք Կովկասի որոշ երկրներ»: Ընդ որում նա հիշեցրել է, որ Կովկասի երկրներին ՆԱՏՕ ընդունելու վերաբերյալ քաղաքական որոշում դեռեւս չի կայացվել, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---