4 հոկտեմբերի 2002 - 22:50 AMT
ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ
Թուրքիայի մայրաքաղաքի 16 բնակակետում կտեղադրվեն մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ դիտողությունների հավաքման քվեատուփեր: Ինչպես նշում է թուրքական մամուլը, երկրի բնակչությունը չի համարձակվում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ հայտարարություններ ներկայացնել համապատասխան կառույցներին: Այդ նպատակով Մարդու իրավունքների տեղական խորհուրդը որոշել է դիտողությունների հավաքման քվեատուփեր տեղադրել, որոնք այնուհետեւ կքննարկվեն Մարդու իրավունքների խորհրդի ամենամսյա նիստերում: Սկզբնական շրջանում քվեատուփեր կտեղադրվեն ոստիկանական տեղամասերի, մետրոյի, օդանավակայանների, երկաթուղային կայարանների մոտ: