ՌԴ-ն արգելափակել է Սիրիայում քիմզենքի կիրառման մասին ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը13 ապրիլի 2017 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն օգտվել է իր վետոյի իրավունքից և արգելափակել է ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը Սիրիայում քիմզենքի կիրառման վերաբերյալ: Բանաձևի վերաբերյալ ԱԽ նիստը տեղի է ունեցել ապրիլի 12-ին: ԱԽ քննարկմանը նախագիծը ներկայացրել էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Նախագծով առաջարկվում էր ՄԱԿ գլխավոր քարտուղարին օգնել հետաքննել քիմզենքի կիրառման հետ կապված միջադեպերը Սիրիայում, այդ թվում Հան Շեյխունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելաթրը բանաձևի նախագիծն անվանվել է պարզ և հավասարակշված: Նոր տարբերակը գրեթե նախկինի կրկնությունն էր, որն առաջարկվել էր ավելի վաղ, սակայն չէր դրվել քվեարկության: Այն մի շարք պահանջներ է ներկայացնում Սիրիայի իշխանություններին, մասնավորապես պահանջվում էր ապահովել ՄԱԿ և ՔԶԱԿ փորձագետների մուտքը ռազմական ավիաբազաներ: ՌԴ-ն ներկայացրել էր բանաձևի իր տարբերակը, որն ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ուղղված է իրական հետաքննություն անցկացնելուն, ոչ թե մինչ փաստերը պարզելը մեղավորներ գտնելուն: Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, արևմտյան երկրների ներկայացրած բանաձևի նախագիծը նվիրված է ոչ միայն միջադեպի հետաքննությանը, այլև մեղադրանքների օրինականացմանը: ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել: Photo: AFP/ Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |