13 ապրիլի 2017 - 12:52 AMT
Թուրքիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել ՔԱԿ-ին աջակցելու կասկածանքով

Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ անվտանգության ուժերը 412 մարդ են ձերբակալել, որոնց կասկածում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) աջակցելու մեջ:

Գործողությունն իրականացվել է երկրի 21 գավառում: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք, ինչպես նաև ՔԱԿ փաստաթղթեր:

Ըստ ՆԳՆ տեղեկությունների, անցած շաբաթվա ընթացքում Թուրքիայում 131 անձ է ձերբակալվել ԻՊ հետ գործակցելու կասկածանքով: Թուրքիայի 13 գավառում ԻՊ դեմ հակաահաբեկչական գործողության ընթացքում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է առգրավվել, գրում է ՌԻԱ Նովոստին:

2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինված հակամարտության վերսկսվելուց ի վեր քուրդ գրոհայինների հարձակումների հետևանքով մոտ 900 թուրք ոստիկան և զինվորական է սպանվել, մոտ 300 քաղաքացիական անձ: Ըստ Թուրքիայի ՊՆ տեղեկությունների, այդ ընթացքում երկրի անվտանգության ուժերը չեզոքացրել են ՔԱԿ ավելի քան 10.000 անդամի: